Կալցիումի մասին

Ինչպես են ստացել կալցիումը։ Կալցիումի միացություններ։ Ինչպես են ստանում կալցիումը

Քիմիական տարրի անվանումը ծագել է լատինատառ՝ calx բառից, որը նշանակում է «կիր», «փափուկ քար»։ Տարրը հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Հումֆրի Դեյվը 1808 թվականին, կալցիումը մետաղական էլեկտրոլիզի ենթարկելով։ Մինչև 18-րդ դարը քիմիկոսները կիրը համարում էին պարզ նյութ։ 1789 թվականին Ա. Լավուազիեն հաստատեց, որ կիրը բարդ նյութ է, 1808 թվականին Հ. Դևին խոնավ հանգած կրի և սնդիկի օքսիդի խառնուրդը սնդիկի էլեկտրոդով էլեկտրոլիզի ենթարկելիս ստացավ կալցիումի փոքր մաս, որից սնդիկը հեռացնելիս անջատեց մետաղ և անվանեց «կալցիում»։ Կալցիումի միացություններն են՝ կիրը, մարմարը, գիպսը, որոնք օգտագործում էին շինարարական աշխատանքներում, արդեն հազարավոր տարիներ։ Բնության մեջ զգալի քանակներով հանդիպում է կալցիումի ֆոսֆատը՝ Ca2(PO4)2, որից ստանում են սպիտակ ֆոսֆոր, ֆոսֆորական թթու և ֆոսֆորական պարարտանյութեր։ Կալցիումը ստանում են էլեկտրոլիզի ենթարկելով քլորիդի հալույթը։ Վերջինս ջերմաստիճանը իջեցնելու նպատակով ավելացնում են կալցիումի ֆտորիդ (CaF2), ինչպես նաև ալյումինի և կալցիումի օքսիդի փոխազդեցությունից, 1170-1200 °C-ում։

Որտեղ կարելի է հանդիպել կալցիումը

Կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմնական բաղադրիչն է և կարևոր կենսածին տարր,
որն օրգանիզմում մասնակցում է կարևոր կառուցվածքային, նյութափոխանակային և
կարգավորիչ ֆունկցիաներին: Օրգանիզմի կալցիումի (Ca) 99%-ը պարունակվում է ոսկրային հյուսվածներում (ատամներ, կմախքի ոսկրեր)։ Ոսկրերում կալցիումը ներկայացված է բյուրեղի տեսքով, որոնց կազմության մեջ կալցիումից բացի առկա է նաև ֆոսֆոր։ Ca-ի միայն 1%-ն է ներկայացված արյան մեջ և օրգանիզմի մյուս կենսաբանական հեղուկներում։ Կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմնական բաղադրիչն է և կարևոր կենսածին տարր, որն օրգանիզմում մասնակցում է կարևոր կառուցվածքային, նյութափոխանակային և կարգավորիչ ֆունկցիաներին:

Leave a comment