Day: November 29, 2022

Արցախյան Առաջին պատերազմում ռազմական գործողությունները

Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները

1․ Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը

ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև հրադադարներով։ Որոշեցի գրել 2 հիմնական փուլի մասին։
Երկրորդ փուլ՝ 1991 թվականի ապրիլի 30 — 1992 թվականի մայիսի 18-ը. սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։

2․ Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը

«Օղակ» գործողությունը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողություններ էր, որն իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի (ՕՄՈՆ) կողմից 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս։

Խորհրդաադրբեջանական ուժերի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերևարվել և խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Խորհրդային Հայաստանի միլիցիայի տասնյակ ներկայացուցիչներ, բռնաբարվել են տասնյակ կանայք և աղջիկներ, իրենց բնակավայրերից հարկադրաբար տեղահան արվել հազարավոր հայեր։

3․ Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ։ Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։

Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերևարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Գանձակ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել են և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել