Day: November 20, 2022

Էլեկտրական շղթաների հաշվարկը: Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացում

Դաս 16: Էլեկտրական շղթաների հաշվարկը: Հաղորդիչների հաջորդական միացումը

Դաս 17: Հաղորդիչների զուգահեռ միացումը

Գործնականում կիրառվող էլեկտրական շղթաները, որպես կանոն, բաղկացած են լինեւմ էլեկտրաէներգիայի մի քանի սպառիչներից: Շղթայում սպառիչները միմյանց հետ կարող են միացված լինել ամենատարբեր եղանակներով: Սպառիչների միացման ամենապարզ և տարածված տեսակները հաջորդական և զուգահեռ միացումներն են:Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:

Nk 9-5-2-9.jpg

 Նկարում պատկերված է  R1, Rև R3 ռեզիստորների հաջորդական միացումը: Հաղորդիչների հաջորդական միացումն ունի իր օրինաչափությունները: 

,..jpg

  Հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափի և վոլտաչափի միջոցով անհրաժեշտ չափումներ կատարելով, կարելի է համոզվել.1. Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը միևնույնն է՝ I=I1=I2=I3 (1), որտեղ I1, I2, I3-ը համապատասխանաբար I, II և III հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերն են, իսկ I-ն՝ հոսանքի ուժը շղթայում:2. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին՝ U= U1+U2+U3 (2), որտեղ U-ն ամբողջ տեղամասի, իսկ U1, U2, U3-ը առանձին հաղորդիչների լարումներն են:Օգտվելով Օհմի օրենքից և հաշվի առնելով (1) հավասարումի (2) առնչությունը կարող ենք պնդել՝ 3. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների գումարին՝R=R1+R2+R3, որտեղ R1-ը, R2-ը և R3-ը առանձին հաղորդիչների դիմադրություններն են, իսկ R-ը ամբողջ տեղամասի դիմադրությունը:Այս երեք օրինաչափություններ ճիշտ են նաև ցանկացած թվով հաջորդաբար միացված հաղորդիչների համար: Մասնավորապես, եթե հաջորդաբար իրար միացված են n միատեսակ հաղորդիչներ (ռեզիստորներ), որոնցից յուրաքանչյուրի դիմադրությունը R1 է, ապա դրանց ընդհանուր դիմադրությունը կլինի՝ R=nRՀաջորդաբար միացված ցանկացած երկու հաղորդիչներում հոսանքի ուժերի հավասարությունից՝ I1=I2, հետևում է, որ U1/R1=U2/R2 կամ U1/U2=R1/R2

Screenshot_1.png

Այսինքն, հաջորդաբար միացված հաղորդիչներում լարումները ուղիղ համեմատական են այդ հաղորդիչների դիմադրություններին:Հաղորդիչների հաջորդական միացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանցից թեկուզ մեկի անսարքության դեպքում հոսանքը դադարում է ամբողջ շղթայում:

Տանը՝ դաս 16, 17, պատասխանել և գրել թեմատիկ հարցեր և առաջադրանքները։ Հրապարակել բլոգներում։

Առաջադրանքներ

1․ Փակ էլեկտրական շղթայում էլեկտրական էներգիան չի կարող փոխակերպվել …

մեխանիկական էներգիայի:

ներքին էներգիայի:

ատոմային էներգիայի:

քիմիական էներգիայի:

2․ Հաղորդչում էլեկտրական դաշտի՝ լիցքակիրներ տեղափոխելու աշխատանքը կոչվում է …

էլեկտրական աշխատանք:

հոսանքի աշխատանք:

կուլոնյան աշխատանք:

3․ Շղթայի որևէ տեղամասով 1 Կլ լիցք տեղափոխելիս հոսանքի աշխատանքը թվապես հավասար է այդ տեղամասի …

լարմանը:

լարվածությանը:

4․ Լարման միավոր չէ:

Վ:

մՎ:

Ն·մ/Կլ:

Վտ:

5․ Հոսանքի աղբյուրի բնութագիրն անվանում են …

էլեկտրաքարշ ուժ:

էլեկտրաշարժ ուժ:

էլեկտրական ուժ:    

6․ Մարտկոցի ԷլՇՈւ-ն 12 Վ է: Նշանակում է՝ մարտկոցի յուրաքանչյուր սեղմակին 1 Կլ լիցք առանձնացնելու համար կողմնակի ուժերը կատարում են … աշխատանք:

6 Ջ:

24 Ջ:

12 Ջ: 

7․ Վոլտաչափը շղթայի հետազոտվող տեղամասին միացվում է …

զուգահեռ:

հաջորդաբար: