Day: November 23, 2022

Հայոց լեզու

Գործնական աշխատանք`

  • Գտիր դերբայական դարձվածներըորտեղ անհրաժեշտ էկետադրիր։

Ճշմարտախոսության` իր սկզբունքն, այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։

Այդ հուշակոթողին մոտենալիս, օդը դառնում է թափանցիկ ու զով։

Մի առավոտ, Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ` իրենց ձիերը տեսնելու:

Լիովին սթափվեց` տեսնելով Միքայելին:

Բանախոսելու եկածներն` ահից դողում էին։

Հիմա էլ պարզ ու պայծառ հիշում եմ մեր սարերի հազարամյակների ոտնահետքերն, իրենց վրա կրող` ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։

Նա չէր լսում դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։

Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր ընկնում` ելքի բացակայությունն ըմբռնելով

Ամրոցը` լեռան կրծքին կառչած, հրվանդանի վրա է։

Երկվորյակները` միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։

Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։

Անցյալի ավանդներից գրողի հրաժարվելը հաճախ մահացու է լինում արվեստի մեջ։

Պատմության փորձը մեզ շատ է անհրաժեշտ ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար: