Day: November 15, 2022

Դասարանական և տնային առաջադրանք, հանրահաշիվ, 15․11․2022

ա) Համարիչ = (2 + x)Հայտարար = x(2 + x) * 2 / x + 3 = 1 2/34 + 2x / x + 3 = 5/34 + 2x / x + 3 — 5/3 = 012 + 6x — 5x — 15 / 3(x + 3) = 0-3 + x / 3(x + 3) = 0 Թ.Ա.Բ. 3(x + 3) ≠ 0-3 + x = 0x = 3Պատ.՝ 5/3:բ) Հայտարար = 2 + xՀամարիչ = x15 + x / 3 + 2 + x = 1 5/615 + x / 5 + x — 11/6 = 06(15 + x) — 11(5 + x) / 6(5 + x) = 090 + 6x — 55 — 11x / 6(5 + x) = 035 — 5x / 6(5 + x) = 0………….Թ.Ա.Բ. 6(5 + x) ≠ 035 — 5x = 0-5x = -35x = 7 (Համարիչ)x + 2 = 7 + 2 = 9 (Հայտարար)Պատ.՝ 7/9:

ա) Համարիչ = x — 1Հայտարար = x3(x — 1) / 2x = 1 2/73x — 3 / 2x = 9/73x — 3 / 2x — 9/7 = 07(3x — 3) — 9 * 2x / 14x = 021x — 21 — 18x / 14x = 03x — 21 / 14x = 0 Թ.Ա.Բ. 14x ≠ 03x — 21 = 03x = 21x = 7 (Հայտարար)x — 1 = 7 — 1 = 6 (Համարիչ)Պատ.՝ 6/7:

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

Վերակառուցումը հռչակվեց Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավար դարձավ 1985 թվականի մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի, բայց ինչպես դրանից դուրս գալ, պարզ չէր: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» կարգախոսները դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների քաղաքական հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև: 1988 թվականին հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար սոցիալիստական, այնուամենայնիվ հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականության շնորհիվ արցախահայերն ավելի համարձակ սկսեցին պայքարել Լեռնային Ղարաբաղի անկախացման համար: 1988 թվականի փետրվարի 20 – ին հրավիրվեց ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Կայացվեց պատմական որոշում։ «Ընդառաջելով ԼՂԻՄ – ի աշխատավորների ցանկություններին ՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի և ԼՂԻՄ – ը Ադրբեջանական ԽՍՀ – ի կազմից Հայկական ԽՍՀ–ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման հանդեպ»: Մարզխորհրդի շենքը շրջապատած հազարավոր արցախցիներ ցնծությամբ ընդունեցին այդ որոշումը: Սկսվեց Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարն ազատության համար:

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

1988 թվականի փետրվարի կեսերից Երևանում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում: Փետրվարի 20–ին Թատերական, այժմ ՝ Ազատության հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարներ հանդես եկան Արցախը Հայաստանին միացնելու պահանջով: Փետրվարի 22–ին Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու, անհրաժեշտ հունի մեջ դնելու համար ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտե: Փետրվարի 25–26 Երևանում ցուցարարների թիվը հասավ մի քանի հարյուր հազարի: Դա ԽՍՀՄ պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր: Լեռնային Ղարաբաղում և ՀԽՍՀ – ում սկսված զանգվածային ելույթներն անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Գորբաչովը փետրվարի 26–ին ուղերձ հղեց «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին»: Նա կոչ էր անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում էր Ադրբեջանում և Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ: Այդ ծանր և անկանխատեսելի օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27–29–ին ոստիկանության և տեղական իշխանությունների լիակատար անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ ՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով: Պաշտոնական տվյալներով զոհվեց 27 հայ: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու նպատակով: Սումգաիթի բռնարարքը գնահատվում է որպես ցեղասպանություն:

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։